Նյարդաբանություն
20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին. tert.am
Մեզանից շատերը կարծում են, որ ամեն ինչ գիտեն մարդու ուղեղի ու դրա աշխատանքի մասին, սակայն այդ կենսական կարևորության օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որ գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել, գրում է Viralnova.com-ը և ներկայացնում 20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին, որոնք, հավանաբար, ոչ բոլորին են հայտնի:
- Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ, երբ մարդ քնած է լինում:
- Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:
- Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:
- Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:
- Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում:
- Հարավկորեացի Կիմ Ունգ Յոնգն ունեցել է երբևէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210: Kim Ung-Yong of South Korea had the highest IQ ever recorded (210).
- Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է. այն 60 տոկոս յուղ է պարունակում:
- Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել՝ ցանկացած պահի: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:
- Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը:
- Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:
- Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում 6 ամսվա ընթացքում:
- Երբ մարդը ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:
- Փորձագետները գնահատում են, որ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն ինֆորմացիա հիշել:
- Մարդու ուղեղն ամենից շատ բջիջներ ունենում է երկու տարեկանում:
- Մարդու ուղեղում ամեն վայրկյան 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:
- Ուղեղը կազմում է մարդու զանգվածի 2 տոկոսը, սակայն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:
- Մարդը կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:
- Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը:
- Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում:
- Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն